Рубрика: 2022֊2023 Ուս. Նախագծեր, Բնագիտական փոձեր

Բնագիտական փորձեր. ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 1.1 և 3.1 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Վայրը` Հյուսիսային դպրոց

Նպատակը և խնդիրները՝

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Զարգացնել սովորողների դիտողականությունը, երևույթները հետազոտելու, հետևություններ և եզրակացություններ անելու կարողությունը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը

Բնագիտական փորձերի նկարագրությունը՝

Աղը, պղպեղը և փուչիկը

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ / ատամ մաքրող փայտիկներ/, մեկ կտոր շաքար, աման լվանալու հեղուկ: Փայտիկները դասավորենք ջրով լի թասի մեջ/ ճառագայթների նման/: Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը` փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից հանենք շաքարի կտորը: Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվանալու հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Հավի ոսկորները քացախում

Հավի ոսկորները կարող ենք այնպես փափկեցնել, որ դրանք կարողանանք ծռել: Մաքուր հավի ոսկորը դնենք քացախով բանկայի մեջ: Այնպես դնենք, որ քացախաջուրը ոսկորն ամբողջությամբ ծածկի: Թողնենք 7 օր: Ոսկորը կփափկի այնպես, որ կարելի է այն  քարկապ անել:

Վառվող շաքարը

Անհրաժեշտ նյութեր՝ մեկ հատ շաքար, օղի  կամ  սպիրտ, ափսե, լուցկի։

կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի հետք:

Փոքրիկ շատրվան

Անհրաժեշտ նյութեր՝ թափանցիկ շիշ, խցան, հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:

Լիմոնը փուչիկ է փչում

Փորձի համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն, բաժակ, շիշ, ձագար: 1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա, լուծում մեջը: 2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագարի օգնությամբ լցնում շշի մեջ: 3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:

Արդյունքը՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Оставьте комментарий